Նոստալգիան ըստ Super Mario-ի․ թողարկվել է Levi’s-ի եւ Nintendo-ի համատեղ հավաքածուն

23:08   2 ապրիլի, 2020

Levi’s-ը եւ Nintendo-ն ցուցադրել են գարուն-ամառ 2020-ի համատեղ հավաքածուն, որի հիմնական տարրերը եղել են Super Mario խաղի կերպարների ու պատկերների պրինտերը։

Հավաքածուն ներառում է ջինսե կոմբինեզոններ եւ բաճկոններ, գրաֆիկական շապիկներ, վերնաշապիկներ եւ շորտեր,կիսատաբատներ, գլխարկներ եւ նույնիսկ գոտի պայուսակներ։ Տարբերակները ներկայացված են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։

Պատկերներում կարող եք տեսնել ձեր սիրած հերոսներին․ Մարիո, Լուիջի, արքայադուստր Պիչ, Բոուզեր, գորտ, Յոշա,  կոլեկցիոն մետաղադրամներ, սնկեր եւ կրակոտ ծաղիկներ։ Ապրանքներն ու պարագաները կարելի է տեսնել եւ գնել այստեղ։



© NEWS.am STYLE