Կարանտինային երեկույթ. Միլա Յովովիչը նշել է դստեր ծննդյան օրը. Instagram

13:39   3 ապրիլի, 2020

Կարանտինը կարանտին, բայց տոները ոչ ոք չի չեղարկել, թեեւ դրանք սպիտված ես ավելի համեստ նշել։ Միլա Յովովիչը եւ Փոլ Անդերսոնը միջնեկ դստեր՝ Դեշիելի ծննդյան օրը, որն ապրիլի 1-ին 5 տարեկան է դարձել, նշել են միայն ընտանիքով։

Թեեւ փոքրիկ հոբելյարի երեկույթին հյուրեր ու ընկերներ ներկա չեն եղել․ սակայն տորթը (սիրելի մուտֆիլմի՝ «Շների պահապակախմբի» մոտիվներով), նվերները, տոնական զարդարանքը եւ լավ տրամադրությունը չեն անհետացել, ինչն ապացուցում են դերասանուհու Instagram-յան էջում հրապարակված վառ լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by Milla Jovovich (@millajovovich) on

Միլան ծննդյան տոնից լուսանկարների շարք է հրապարակել՝ հետեւորդներին հայտնելով, թե ինչպես անցել տոնը ու շնորհավորելով դստերը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ քաղցրիկ, փոքրիկ աղջիկ։ Դեշիելն այսօր դառնում է հինգ տարեկան, եւ մենք կարանտինային երեկույթ ենք կազմակերպել։ Նա այնքան բարի է ու երջանիկ եւ իր կյանքի հինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ կամակորություն չի արել։ Եթե ես ինչ-որ բան արգելում եմ նրան, նա ամեն ինչ հանգիստ է ընդունում եւ հասկանում է, երբ բացատրում եմ իրեն՝ ինչու չի կարելի դա անել։

Ես երբեք չեմ հանդիպել ավելի հանգիստ երեխայի, քան իմ լսող աղջիկն է, որն ինձ ոչ մի հոգս չի պատճառում։ Այսպիսի երեխա ունենալով՝ ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ»,- գրել է 44-ամյա դերասանուհին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE