Կարանտինը Բրիթնի Սփիրսի համար. որովայնի մկանները մարզելու ճիշտ ժամանակն է. Spletnik

16:28   3 ապրիլի, 2020

Կարանտինի ընթացքում ակտիվությունը կարեւոր է, եւ այդ իմաստով հատկապես բերել է նրանց բախտը, ովքեր մաքուր օդին ֆիթնեսով զբաղվելու հնարավորություն ունեն։

Բրիթնի Սփիրսն, օրինակ, մարզումների համար օգտագործում է իր տան բակը։ 38-ամյա փոփ աստղն Instagram-ում հայտնել է, թե ինչպես է մարզվում։ «Հիմա արդեն որովայնի հատվածում չունեմ այնպիսի մկաններ, ինչպես նախկինում, բայց ցանկանում եմ ձեզ ցույց տալ՝ ինչ եմ անում՝ կազմվածքս լավացնելու համար»,- ասել է փոփ աստղը։

Բրիթնին նշել է, որ ցույց է տալիս վարժությունների շարքի միայն մի հատվածը, սակայն իրականում շատ ավելին է կատարում։ «Որովայնի մկանների համար երեք մոտեցմամբ եմ անում՝ յուրաքանչյուրի ընթացքում հարյուր անգամ… Ինձ դուր է գալիս նայել՝ ինչպես են մարզվում մյուսները, այդ պատճառով կիսվում եմ իմ փորձով։ Միայն թե, խնդրում եմ, վստահ եղեք, որ անվտանգ եք, եթե փողոց եք դուրս եկել։ Հետեւեք բժիշկների խորհուրդներին, որոնք պաշտպանում են մեզ»,- գրել է Սփիրսը։

Աղբյուրը՝ Splentnik



© NEWS.am STYLE