Եվգենի Պետրոսյանի միլիարդների մասին տեղեկությունները լրջորեն չափազանցվա՞ծ են

15:26   3 ապրիլի, 2020

Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, հերքել է, որ նկարների հավաքածուն միլարդներ արժե, որը վաստակել են հումորիստն ու նրա նախկին կինը՝ Ելենա Ստեպանեկոն։ Լրատվամիջոցներում տեղեկատվություն է պտտվում, որ արվեստի 54 գործը հսկայական ունեցվածք արժե։

Փաստաբանը կարծում է, որ տեղեկությունները կարող են տարածվել Ելենա Ստեպենենկոյի կողքից, որն այդ կերպ պատրաստվում է ունեցվածքի բաժանմանը, եւ նրան ձեռնտու է, որ հանրության աչքին նա ժլատ երեւա։

«Ես ենթադրում եմ, որ այդ տեղեկատվությունը կարող է դուրս գալ հենց Ելենա Ստեպանեկոյից. նրան ձեռնտու է, որ Պետրոսյանը ժողովրդի աչքում ժլատ միլիարդատեր երեւա։ Այո՛, նա աղքատ մարդ չէ, ամբողջ կյանքի ընթացքում վաստակել է, բայց այդ թվերը հեռու են իրականությունից»,- Սերգեյ Ժորինի խոսքերը մեջբերել է «Կոմոսոմոլսակայա պրավդա»-ն։ Նրա խոսքով՝ նկարների ցուցակում նշված թվերը շատ են զարմացրել անձամբ Եվգենի Պետրոսյանին, իսկ որոշ ստեղծագործություններ առհասարակ չկան նրա հավաքածուում։

«Այվազովկսու բոլոր կտավները՝ «Չեսմենի ճակատամարտը», «Բրիգ Մերկուրի», «Իններորդ ալիք», «Ամալֆիի ծովածոցը», «Քաոս. աշխարհի արարումը», «Ձմեռային բնապատկեր», «Ջիբրալթար», «Արեւոտ օր» (1884), որոնք ցանկում գնահատվում են 17-20 մկլն ռուբլի, երբեք չեն պատկանել Պետրոսյանին»,- ասել է Սերգեյ Ժորինը։



© NEWS.am STYLE