Լեւ Լեշչենկոն երգել է հենց Կոմունարկայի հիվանդանոցում. Gazeta

10:33   3 ապրիլի, 2020

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն, որն այժմ գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցում եւ որի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, երգել է երկրպագուների համար։ Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Ավելի վաղ Լեւ Լեշչենկոյի մշակութային կենտրոնի տնօրեն Անդրել Գայդելը սոցիալական ցանցում ֆլեշմոբ էր սկսել՝ արտիստի գործընկերներին ու երկրպագուներին խնդրելով Լեշչենկոյի երգացանկից կատարել «Надежда» երգը։

View this post on Instagram

С Благодарностью, от всей души. #ЛевНадежда

A post shared by Лев Лещенко (@leshchenko_lv) on

Հետեւորդներին ուղղված տեսանյութում նա բոլորին շնորհակալություն է հայտնել այդ «տնային» ֆլեշմոբի համար՝ նշելով, որ իմացել է այդ երգի բազմաթիվ հիասքանչ կատարողների մասին։ Լեշչենկոն հետեւորդներին բարեւ է փոխանցել եւ նրանց համար նույն երգից հատված կատարել։ Ավարիտն արտիստը հետեւորդներին կոչ է արել պաշտպանել տունը, հարազատներին, մտերիմներին ու առողջությունը։

Աղբյուրը՝ Gazeta.ru, Instagram



© NEWS.am STYLE