Երիտասարդ կինը Եվգենի Պետրոսյանին կարանտին է ուղարկել. «Սոբեսեդնիկ»

11:49   3 ապրիլի, 2020

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որն, ըստ լուրերի, վերջերս մայր է դարձել, ամուսնուն ինքնամեկուսացման է ուղարկել։ Այս մասին հայտնում են ռուս լրագրողները, որոնք անհաջող կերպով փորձել են զրուցել Պետրոսյանի հետ։

«Եվգենի Վահանովիչն ինքնամեկուսացման պայմաններում է։ Չի խոսի»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում հայտարերել է Բրուխունովան։

Մեկուսացած է նաեւ Բրուխունովան, ամուսինները վերջերս են վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից, ուր անցկացրել են հանգիստը։ Սակայն նրա խոսքով՝ ինքը դուրս է գալիս՝ խանութ ու դեղատուն գնալու նպատակով։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը բասացական է, սակայն Բրուխունովան զգոնությունը չի կորցնում։

Պետրոսյանը եւ չի ձանձրանում։ Նա հեռահար նկարահանվել է Իվան Ուրգանտի շոուում եւ հայտարարել, որ մենակեցության պայմաններում իրեն օգնում են գադջեթները։



© NEWS.am STYLE