«Կա աշխատելու, եւ կա սիրելու ժամանակ». Օլյա Հակոբյանի հմայիչ կերպարը

14:39   3 ապրիլի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Օլյան սպիտակ շապիկ է կրում եւ ջինսե վերնաշապիկ։ Նա հավաքել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոց, մատանիներ, նուրբ ականջօղեր։ «Կա աշխատելու, եւ կա սիրելու ժամանակ։ Ոչ մի այլ ժամանակ չի մնում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է հմայիչ դերասանուհին։

Օրեր առաջ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես է մարզվում տանը։ Օլյան սպորտային տաբատ էր կրում եւ տոպ։ Նա հավաքել էր մազերն ու առանց շպարի էր։ «Յուրաքանչյուր վարժությունը անել մեկ րոպե, նվազագույնը 3 անգամ կրկնել ամբողջը»,- հետեւորդներին դիմելով՝ գրել էր Օլյան։



© NEWS.am STYLE