Ոճային. Աննա Դովլաթյանի գարնանային կերպարը

13:07   3 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Աննան սեւ տաբատ է կրում, ոճային, վանդակավոր վերարկու։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել,  կերպարն ամբողջացրել գլխարկով ու պայուսակով։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով, ընդգծված էին աչքերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Աննա ջան, ինչպես միշտ, գեղեցիկ ես», «Բարբի»։



© NEWS.am STYLE