Իտալացի լեգենդար դիզայներ Սերխիո Ռոսին ենթադրաբար մահացել է կորոնավիրուսից. Vogue

14:09   3 ապրիլի, 2020

Մահացել է իտալացի դիզայներ, կոշիկի համանուն լյուքսային ապրանքանիշի հիմնադիր Սերխիո Ռոսին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։

Ախտորոշումը՝ կոնորավիրուս, դրվել է մի քանի օր առաջ։ Սերծիոյի վիճակը երկար ժամանակ կայուն էր մնում, սակայն նախօրեին կտրուկ վատացել է։ Ենթադրվում է, որ հիվանդությունն է դարձել նրա մահվան պատճառը։ Ռոսին 84 տարեկան հասակում մահացել է ապրիլի 2-ին Իտալիայի Չեզենա քաղաքում։ 

Սերխիո Ռոսին կանանց կոշիկներ կարող Sergio Rossi ապրանքանիշը հիմնել է 1951թ.-ին։ Մինչեւ 2015թ.-ը ապրանքանիշի սեփականատերը ֆրանսիական Kering կորպորացիան էր։ Այժմ գլխավոր տնօրենը Ռիկարդո Շիուտոն է։



© NEWS.am STYLE