«Աստված ունենք, Աստված մեզ միշտ պահել է». Քարդաշյանների հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը համավարակի մասին խոսել է հայերենով. Instagram

16:11   3 ապրիլի, 2020

ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանն անդրադարձել է COVID-19-ի համավարակին։ Հրուշը նշել է, որ գտնվում է տանը. վիզաժիստն իր բոլոր հրապարակումներում կոչ է անում տանը մնալ, հետեւել անվտանգության ու հիգիենայի կանոններին։ Քարդաշյան քույերի վիզաժիստը հեգնանքով է վերաբերվում երբեմն հնչող տեսակետին, թե «հայ ազգը չի վարակվի»։ 

Հերթական հրապարկմամբ Հրուշը հետեւորդներին խնդրել տանը մնալ։ Նա տեսանյութ է հրապարեկել, որում հայ տղամարդը նշում է, որ «մեր ազգը չի վարակվի, մեզ ազգին կյանքում ոչ մի վիրուս չի կպչի»։ Նա նշել է, որ տեսանյութը հրապարակում է միայն մարդկանց ստիպելու համար ծիծաղել։

«Իմ հայ հետեւորդների համար. այս տեսանյութը ծիծաղեցրել է ինձ։ Որովհետեւ տառացիորեն ես հիշում եմ՝ երբ փոքր տարիքում հարցնում էի պապիկիս, եւ պատասխանն այսպիսին էր։ Կարծես՝ հայկական ռասան վեր է ամեն ինչից, չկա որեւէ վարակ, որը կարող է դիպչել մեզ։ Աստված ունենք, Աստված մեզ միշտ պահել է», նշել է նա։  Հրուշը Աճեմյանը հավելել է, որ հավատում է՝  եթե դու հավատում ես Աստծուն, Աստված միշտ կպաշտպանի քեզ եւ այս ժամանակերում՝ հատկապես. «Այնպես որ, խնդրում եմ՝ աղոթեք, աղոթեք այնքան հաճախ, որքան կարող եք, որովհետեւ մենք հաստատապես ունենք դրա կարիքը»։

Դրա հետ մեկտեղ, նա կրկին հորդորել է հետևորդներին մնալ տանը եւ չափազանց զգոն լինել իրենց եւ մտերիմների առողջության նկատմամբ: 



© NEWS.am STYLE