«Քո գեղեցկությունը սահմաններ չունի». Իջինի գրավիչ կերպարը

20:39   3 ապրիլի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը միշտ առանձնանում է իր համարձակ ու հետաքրքիր լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին վառ ու գրավիչ կերպարում է։ Նա սպիտակ զգեստ է կրում, որն առաձնանում է խորը լանջաբացվածքով։ Երգչուհին նախապատվություն է տվել կարմիր բարձրակրունկներին ու նույն գույնի վզնոցին։ «Խոհանոցային կերպար»,- հրապարակումը կատակով մակագրել է Իջինը։ «Հիանում եմ քո կանացիությամբ», «քո գեղեցկությունը սահմաններ չունի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի մազերով էր։ Նա սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր հիասքանչ կազմվածքը։ Իջինը սեւ երակարաճիտներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ խոշոր վզնոց եւ գլխարկ։ «Շիկահեր Իջին»,- գրել էր երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE