Օքսանա Սամոյլովան ամուսնալուծության մասին հայտնելուց հետո փակում է բիզնեսը

17:26   3 ապրիլի, 2020

Օքսանա Սամոյլովային լուրջ փոփոպություններ են սպասվում ոչ միայն անձնական կյանքում, այլեւ բիզնեսի բնագավառում։ I Am Special երեխաների եւ կանանց հագուստի ապրանքանիշի պաշտոնական էջում, որը պատկանում է Օքսանային, տեղեկատվություն է հյատնվել ապրիլի 6-ին խանութի փակման մասին։ «Հարգելի ընկերներ, խանութն աշխատում է մինչեւ երկուշաբթի՝ ապրիլի 6-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Սակայն առայժմ հայտնի չէ՝ ինչն է Օքսանային ստիպել փակել բիզնեսը՝ ընտանեկան խնդիրները, թե կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինը։ Սամոյլովան ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը։

I am special — mediarelease.ru

Օրերս հայտնի է դարձել, որ Օքսանա Սամոյլովան բաժանվում է Ջիգանից։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE