Քանյե Ուեսթի դպրոցական նկարները գնահատել են 23 հազար դոլար

18:12   3 ապրիլի, 2020

Ամերիկյան ալիքում թողարկվել է Antiques Roadshow-ի հերթական թողարկումը (հաղորդման ընթացքում աուկցիոներները ճամփորդում են ամբողջ աշխարհում եւ անվճար գնահատում են արվեստի արտասավոր իրեր)։ Նոր էպիզոդում փորձագետները գնացել են Ֆենիքս քաղաք՝ Քանյե Ուեսթի նկարները տեսնելու համար։ Դրանք ներկայացրել է Քայեի եղբոր կինը, րը պահպանել է ռեփերի աշխատանքները։

«Շատերը, հավանաբար, նույնիսկ չեն կռահում, թե նա որքան տաղանդավոր նմարիչ է։ Այս աշխատանքները ցուցադրում են նրա ակնառու հնարավորությունները։ Մեծ հավաքածուից ես ընտրել եմ մի քանի աշխատանք. դրանք նկարված են բոլորովին տարբեր տեխնիկաներով»,- հայտարարել է փորձագետներից մեկը։ Նա նաեւ նշել է, որ բոլոր նկարների արժեքը կարող է կազմել 23 հազար դոլար։

Պարզվում է՝ Քանյեն արվեստով հետաքրքրվում է 4 տարեկանից։ Ավելին, ավարտելով դպրոցը՝ 1997թ.-ին նա թոշակ է ստացել Արվեստների ամերիկյան ակադեմիայում կրթություն ստանալու համար, ուր պրոֆեսիոնալ զբաղվել է գեղանկարչությամբ։ Սակայն հետո կրթությունը թողել է հանուն երաժշտության։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE