«Սկսում ես գնահատել, ամեն ինչ շուրջդ ու ամեն մեկին...». Իննա Խոջամիրյան. Instagram

18:39   3 ապրիլի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն արխիվային լուսանկար է հրապարակել ու կիսվել իր մտորումներով։

«Ընդամենը 10 օր պահանջվեց՝ հասկանալու համար, որ իրականում գերհոգնած չէիր աշխատանքային եռուզեռից, որ կյանքիդ տեմպն ու իրադարձություններն ամենեւին չէին կորցրել իրենց գույնն ու հետաքրքրությունը, ուղղակի այդ ամենը սկսել էր սովորական ու անկարեւոր թվալ, հասկանալու համար, որ վիրտուալ իրականությունն ու սոց. կայքերը շատ արագ կարող են նյարդայնացնել ու սթրեսի ենթարկել, որ իրականում շատուշատ անկատար անելիքներ կան, որոնք «ազատ» ժամանակ անտեսել ես...

Հասկանում ես, որ քաղաքի կենտրոնում, քարին նստած, մաքուր օդին անհոգ ու ԱՌՈՂՋ մի բաժակ սուրճ խմելն արդեն առավելություն է, կյանքի գույն է ու ազատություն... Սկսում ես գնահատել, ամեն ինչ շուրջդ ու ամեն մեկին...»,- գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE