Կաշվե բաճկոն, կարճ շրջազգեստ. Եվա Բաղդասարյանի լուսանկարը

19:41   3 ապրիլի, 2020

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Իջեւանում։ Դերասանուհին կարճ, ջինսե շրջազգեստ է կրում, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Նա հետաքրքիր զուգագուլպա է ընտրել եւ սեւ երկարաճիտ կոշիկներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Եվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ «Ինչո՞ւ մեղքն այդքան սքանչելի համ ունի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Եվան։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Ռումբ»։  

 



© NEWS.am STYLE