Դանա Բորիսովան պատմել է, թե ինչպես է էսկորտ ծառայություններ մատուցել

22:09   3 ապրիլի, 2020

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան նախկինում աշխատել է էսկորտ ծառայությունների ոլորտում: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։ Այսպես, նա խոստովանել է, որ փողի դիմաց սեքսով է զբաղվել։ Ամենամեծ գումարը, որը նրան առաջարկել էին ինտիմ ծառայությունների համար, 300 հազար ռուբլի է եղել։

После откровений дочери Полины Дана Борисова пропала из инстаграм

«Անկեղծ ասեմ, ես 3-4 անգամ եմ զբաղվել էսկորտով։ Եվ ես գնացել եմ այդ հանդիպումներին, որոշ բաներ օգտագործած։  Սթափ գլխով դրանով զբաղվելը սարսափելի էր, ցավոտ ու անտանելի։ Ես գնացել եմ հարբած։ Հաճախորդները բողոքել են ինձնից։ Եվ փառք Աստծո, որ ինձ տարել են վերականգնողական կենտրոն, որտեղ ես բուժվել եմ», - Դանայի խոսքը մեջբերում է «7 дней»-ը։

Հաղորդավարուհին նշել է, որ այժմ նման առաջարկներ նույնպես ստանում է։  «Բայց ինձ դա արդեն հետաքրքիր չէ», — ընդգծել է Բորիսովան:



© NEWS.am STYLE