Կորոնավիրուս չի եղե՞լ. Լեւ Լեշչենկոն պատմել է ինքնազգացողության մասին. RT

19:01   3 ապրիլի, 2020

Երգիչ Լեւ Լեշչենկոն, որի մոտ կորոնավիրուս էր կասկածվում, թեստեր է հանձնել, որոնց պատասխանները բացասական են։ Երաժիշտը RT-ին հայտնել է, որ իրեն նորմալ է զգում։

«Ինձ նորմալ եմ զգում։ Թեստերը բացասական են։ Բուժում եմ պնեւմոնիան։ Մնացածը հետո»,- ասել է նա։ Լեշչենկոն նաեւ երախտագիտություն է հայտնել բժիշկներին։

Մարտի 27-ին Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հաստատել էր կորոնավիրուսի առկայությունը Լեւ Լեշչենկոյի մոտ։



© NEWS.am STYLE