Հավելվածին չես խաբի. Gradient-ը Քիմ Քարդաշյանին երեք անգամ հայուհի է «ճանաչել»

20:12   3 ապրիլի, 2020

Instagram-ում նոր հայտնի թրենդ կա. Gradient հավելվածի շնորհիվ այժմ արդեն հնարավոր է պատկերացնել՝ ինչ ազգերի արմատներ կարող ես ունենալ։ Անտարբեր չի կարողացել մնալ նաեւ իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։

Էթնիկ հայ Ռոբերտ Քարդաշյանի դուստրը հավելված երեք տարբեր լուսանկար է ներբեռնել, եւ դրանցից յուրաքանչյուրում Gradient-ը նրան որպես հայուհի է ճանաչել։ Միայն թե տոկոսային տարբեր հարաբերակցություններով. թվերը տատանվում էին 37-51 տոկոսի սահմաններում։

«Սա շատ հետաքրքիր ու զվարճալի»,- արդյունքներին այսպես է արձագանքել Քիմը։



© NEWS.am STYLE