Նվազագույն շպար, նուրբ կերպար․ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը

23:34   3 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ ու նուրբ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը կրում է սպորտային շապիկ, կապույտ երանգի բաճկոն։ Նա արձակել է վարսերը եւ նվազագույն շպար ընտրել։ Կադրին կից Արփին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին սպիտակ շապիկ էր կրում։ Արփին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Մեկնաբանություններում դերասանուհին անգլերենով գրել էր. «Ամեն ինչ լավ կլինի, պարզապես հավատա»։



© NEWS.am STYLE