«Ի հեճուկս համաճարակի»․ Անֆիսա Չեխովան մասնակցել է սադրիչ ֆոտոշարքի․ Ինսթագրամ

13:22   4 ապրիլի, 2020

«Մոդել XL» շոուի հաղորդավարուհին նշել է ամուսնացած կանանց եւ աղջիկների գլխավոր սխալը. շատերը ժամանակի ընթացքում դադարում են իրենց տղամարդկանց համար «պճնվել» եւ տանը պտտվում  են շապիկներով, հարմար խալաթներով:

Այդ պատճառով 42-ամյա հեռուստահաղորդավարուհին որոշել է փորձել ներքնազգեստի սեքսուալ հավաքածու։

«Սիրելիի սովորական կերպարը՝ գիշերանոցի տաբատներով եւ գլխավերեւում հավաքած մազերով, այլեւս էրոտիկ երեւակայություններ չի առաջացնում։ Ուստի, իմ առաջարկն ինքնամեկուսացման ժամանալ, ի հեճուկս համաճարակի եւ մռայլ ժամանակների, տանը սկսեք քայլել մի գեղեցիկ ներքնազգեստով, սանրվածքով ու բուրումնավետ պարֆյումով», - կոչ է արել Չեխովան։

Աստղը հայտարարել է, որ տղամարդիկ վիզուալ են, նրանք պետք է աչքի առաջ ոգեշնչող պատկեր տեսնեն։  Անֆիսայի խոսքով՝ երբ տղամարդը սիրահարված է, նրան կգրգռի նաեւ գիշերազգեստը։  Բայց սիրահարվածությունը ժամանակի ընթացքում փոխվում է ջերմության, եւ այստեղ արդեն պետք է աշխատել։

Երկրպագուներից մեկն աստղից հետաքրքրվել է, թե ում համար է նա այդպես հագնվել․ «Անֆիսա, իսկ դուք տանը ում համար եք հագնում գեղեցիկ ներքնազգեստ։ Դուք, կարծեմ ձեր որդու հետ եք ապրում»։ «Պատմիր բոլորիս», - ինտրիգ է ստեղծել Չեխովան։  2015թ-ին նա բաժանվել է դերասան Գուրամ Բաբլիշվիլիից։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE