Netflix-ը չեղարկել է երկու սերիալների նկարահանումները

14:11   4 ապրիլի, 2020

Netflix սթրիմինգային ծառայությունը չեղյալ է հայտարարել «Վամպիրյան պատերազմներ» եւ «Հոկտեմբերի Լիգա» ֆանտաստիկ սերիալների նկարահանումները, հաղորդում է  The Hollywood Reporter-ը:

Երկու շոուներն էլ հասցրել են թողարկվել մեկական եթերաշրջանով։

«Վամպիրյան պատերազմների» գլխավոր հերոսը Իէն Սոմերհոլդերի կատարմամբ փորձում է դադարեցնել վամպիրների եւ մարդկանց դիմակայությունը: «Հոկտեմբերի լիգա»-ում դեռահաս երկվորյակները բացահայտում են, որ իրենց ծնողներն ունեն գաղտնի աշխատանք, նրանք հրեշների որս են անում:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE