«Красавчиг прям вах». Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով

11:18   4 ապրիլի, 2020

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ում հաճախ է արխիվային լուսանկարներ տեղադրում։  Հատկապես վերջին լուսանկարը շատ է դուր եկել երկրպագուներին։ Զարմանալի չէ։  Թիմի դարաշրջանի լուսանկարը՝ ՈՒՀԱ «Նոր հայեր»:

«1999թ.։ Իմ ամենամեծ խնդիրները. ինչպես կարելի է զվարճալի կատակներ հորինել ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի համար եւ որտեղից վերցնել գերհզոր ֆիքսացիայի գել մազերի համար: Ոսկե ժամանակներ»,- այսպես է մակագրել նա լուսանկարը։

Հետեւորդները գրել են, որ լավ են հիշում այդ ոսկե ժամանակները։

«Ես մինչ օրս ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի ելույթների ձայնագրությամբ տեսաերիզներ (շատերը նույնիսկ այդ բառը չգիտեն) ունեմ»։ «Ձեր գալոով ՈՒՀԱ-ն նոր մակարդակի դարձավ։ Ուրախ եմ, որ այդ ժամանակն ապրել եմ»...



© NEWS.am STYLE