13:44 9 օգոստոսի, 2013Բրազիլիացի սուպեր-մոդել, մոլորակի ամենասեքսուալկանանցից մեկը, 33-ամյա Ադրիանա Լիման մասնակցել է գովազդային կամպանիայի նկարահանումներին, որտեղ վայրի ամազոնուհու տեսք է ընդունել:






Victoria`s Secret-ի “հրեշտակը” իր համաձայնությունն է տվել Amazon անվամբ ալկոհոլային խմիչքներ արտադրող բրազիլիական ընկերությանը փոխել իրեն բնորոշ հաճելի աղջկա կերպարը եւ վերափոխվել Ամազոնիայի համարձակ հրապուրիչի:Լուսանկարների շարքը շատ հետաքրքիր է ստացվել:
Մոդելը հանդես է եկել վառ, անսովոր դիմահարդարմամբ, բարդ դրեդերով սանրվածքով եւ գույնզգույն հյուսերով: Սակայն ամենակարեւորը ամբողջ ֆոտոսեսիայում Ադրիանայի գերող հայացքն է: