Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարն ու հումորային գրառումը

12:54   4 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային հանդերձանքով։ Կադրում դերասանը կրում է տաք, ձմեռային գլխարկ, շարֆ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Պառվաուլեր is coming»։ Դերասանի ակտիվ հետեւորդներն ու երկրպագուները շտապել են հումորային մեկնաբանություններ կատարել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանը հրապարակել էր դստեր լուսանկարն ու ջերմ շնորհավորանք հղել նրան։ «Ծնունդդ շնորհավոր, հրաշքս։ Իմ գեղեցիկ, բարի, ուշադիր, սրտով, տաղանդավոր, խելացի ու լուսավոր աղջիկ: Սիրում եմ քեզ անսահման: Միշտ ուրախ լինես, Սուսիկս»,- գրել էր Մկրտիչ Արզումանյանը։

 

 

Լուսանկարները՝ @517design-ի եւ @nar_graphic_design-ի



© NEWS.am STYLE