Սլացիկ մարմին, կարճ զգեստ․ Լիլի Սարգսյանը՝ գրավիչ կերպարում

13:48   4 ապրիլի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի կաշվից կարճ զգեստ, որն էլ ընդգծել է նրա սլացիկ մարմինը։ Նա հավաքել է մազերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել է․ «Սովորաբար ես չեմ կարոտում քեզ, բայց այսօր ես մահանում եմ քեզ տեսնելու ցանկությունից»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլի Սարգսյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր լողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլին հրապարակմանը կից գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE