«Կարոտը խեղդում է....»․ Անահիտ Կիրակոսյանի գարնանային կերպարը

15:48   4 ապրիլի, 2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գարնանային իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը նուրբ շպարով է, վարսերն արձակված են։ Դերասանուհին կրում է սեւ սպիտակ երանգների, վանդակավոր բաճկոն։ Հրապարակմանը կից Անահիտը գրել է․ «Կարոտ... անցյալի...բնության...թթվածնի...Կարոտը խեղդում է....»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կարմիր վերարկու էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպարով էր։ «Երբ կասկածում ես, կարմիր հագիր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Անահիտը, իսկ օգտատարերը հաճոյախոսություններ էին արել. «Միշտ փայլում ես», «Գեղեցկուհի»։

Լուսակարը՝ Pargev Aydinian Photography



© NEWS.am STYLE