Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով․ Twitter

12:28   4 ապրիլի, 2020

Ամերիկացի երգչուհի Pink-ը նույնպես վարակվել է COVID-19-ով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Երկու շաբաթ առաջ իմ ու երեք տարեկան որդուս` Ջեյմսոնի մոտ COVID-19-ի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեր բուժող բժիշկը թեստերի հասանելիություն ուներ։ Թեստ անցանք, իմի արդյունքը դրական էր», - կորոնավիրուս հայտնաբերման մասին գրել է Pink-ը։

Դրանից հետո ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել ու հետևել բժշկի ցուցումներին։

«Մի քանի օր առաջ երկրորդ թեստն անցկացրին, ու, բարեբախտաբար, արդյունքը բացասական էր», - հայտնել է երգչուհին։

Ինչպես հայտնում է CNN-ը Pink-ը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի համավարակի դեմ պայքարող Ֆիլադելֆիայի եւ Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամին։



© NEWS.am STYLE