Ո՞վ է սեքսուալ` անգամ խոհանոցում, ո՞ր հայտնի դերասանը հայր դարձավ եւ ովքե՞ր են վերհիշել արխիվները. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ

16:07   4 ապրիլի, 2020

Տանը մնալով եւս մեկ շաբաթ անցկացրինք ոչ միայն մեր սենյակներում, այլեւ Instagram-ում, որտեղ հայ հայտնիները բավական ակտիվ են եւ շարունակում են կիսվել նոր եւ հին լուսանկարներով:

Շաբաթը սկսվեց լավ լուրով: Դերասան Արման Նշանյանի ընտանիքում կայացավ սպասված համալրումը: Ապրիլի 30-ին լույս աշխարհ եկավ Արմանի եւ նրա կնոջ՝ Վիկտորիայի առաջնեկը, որին նորաթուխ ծնողները Շաքե են անվանել՝ ի պատիվ դերասանի մոր՝ հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանի: Արմանի դստեր ծննդյան լուրն առաջինը հայտնել է դերասանի ընկերը՝ Սոս Ջանիբեկյանը՝ Instagram-ի Story բաժնում համատեղ լուսանկար հրապարակելով: Ավելի ուշ Արմանն իր էջում տեղադրել է դստեր համար կահավորված պահարանի լուսանկարը:

Մարտի 29-ին ծննդյան տարեդարձն է նշել դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ինչի առիթով գործընկերներից շատերն են շնորհավորել նրան: Հասմիկի հետ լուսանկար է հրապարակել նաեւ «Անհասցե ծնվածները» սերիալի նրա խաղընկերուհին՝ Ժաննա Բուտուլյանը՝ այն մակագրելով. «Ծնունդդ շնորհավոր, գաղափարակիցս»:

Հայտնիներից շատերն են այս շրջանում հիշում այն գեղեցիկ օրերը, երբ կարող էին ընկերների հետ ազատ զբոսնել եւ վայելել հետաքրքիր ժամանցը դրսում: Երգչուհի Սոֆի Մխեյանը արխիվային լուսանկար է հրապարակել, որում ընկերների՝ Նազենի Հովհաննիսյանի եւ Անդրեի հետ է:

Իսկ դերասանուհի Ադրիանա Գալստյանը վերհիշել է իր սեւ ու սպիտակ ֆոտոշարքի լուսանկարներից մեկը:

Շատ աղջիկներ սրտնեղում են այս շրջանում առանց շպար լինելու համար, իսկ ոմանք բացարձակ չեն նեղվում բնական տեսքով լուսանկարներ հրապարակելուց:

Մոդել Աննա Գրիգորյանն այն հայտնիներից է, որն առանց բարդույթավորվելու կարող է, նույնիսկ, ֆոտոշարքերում ցուցադրել իր բնական դեմքը: Աննան հերթական լուսանկարն է հրապարակել, որում առանց դիմահարդարման է:

Ռեփեր Միշոյի կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանն, այս շաբաթ եւս կիսվել է մի լուսանկարով, որում մինիմալ դիմահարդարմամբ է:

Իսկ մոսկվաբնակ երգչուհի Իջինը շարունակում է իր հետեւորդներին հմայել գրավիչ կերպարներով: Իր հրապարակած կադրում Իջինը ցուցադրել է երկար ու սլացիկ ոտքերը, իսկ նկարին կից կատակով գրել՝ «Խոհանոցային կերպար»:

Առողջ շաբաթ ենք մաղթում բոլորիդ:



© NEWS.am STYLE