Դրեյքը պարծեցել է 100 միլիոն դոլար արժողությամբ իր առանձնատնով

19:42   4 ապրիլի, 2020

Ռեփեր Դրեյքը Կանադայում իր մեծ առանձնատունը կառուցել է հենց ամբողջ աշխարհում ինքնամեկուսացման ռեժիմի սկզբին։

Ռեփերը տունը կառուցել է մոտ երեք տարի, այնտեղ առկա է իրական չափերի բասկետբոլի հրապարակ, երգող զուգարանակոնքեր, պարգեւների դահլիճ եւ ոչ միայն։  The Sun-ը տան շինարարությունը գնահատում է 100 մլն ԱՄՆ դոլար։

Մակերեսը գրեթե հինգ հազար քառակուսի մետր է։  Հարդարման աշխատանքներն ավարտվել են 2019 թվականի վերջին, իսկ արդեն մի քանի ամիս անց Դրեյքը տեսահոլովակ է ձայնագրել իր նոր տան պատերի ներսում։  Այսօր ռեփերը տեսանյութ է հրապարակել, որտեղ կարելի է դիտարկել կանադացի դիզայների ստեղծած առանձնատան ինտերիերը։

Աղբյուրը՝ Super, The Sun, TMZ



© NEWS.am STYLE