Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբեւեռ խանգարում

20:14   4 ապրիլի, 2020

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսն իր Instagram-ում հայտնել է, որ տառապում է երկբեւեռ (բիպոլյար) խանգարմամբ:

Իր ախտորոշման մասին նա պատմել է Մայլի Սայրուսի հետ զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել սոցցանցի ուղիղ եթերում:

Ինչպես հայտարարել է Գոմեսը, նա ախտորոշման մասին իմացել է հոգեբուժարանում հետազոտվելուց հետո:

Արտիստուհին նշել է, որ վախ չունի իր ախտորոշման պատճառով, քանի որ մանրամասն ուսումնասիրել է հիվանդության մասին տեղեկությունները եւ նրա մասին շատ տեղեկություններ գիտի:



© NEWS.am STYLE