Ռոբերտ Դաունի-կրտսերը դարձավ 55 տարեկան. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր

18:23   4 ապրիլի, 2020

Ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Ռոբերտ Դաունի-կրտսերն այսօր՝ ապրիլի 4-ին, նշում է ծննդյան 55-ամյակը: Դերասանը «Ոսկե Գլոբուս»-ի, «BAFTA»-ի, «Սատուրն»-ի մրցանակակիր է, որը առաջադրված է եղել նաեւ «Էմմի»-ի եւ «Օսկար»-ի անվանակարգերում:

2013-2015 թ-երին Դաունին գլխավորել է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Դերասանը հայտնի է իր բազմաժանր կերպարներով, որոնցից հատկապես սիրված են ֆանտաստիկ հերոսները:

Այսօր առաջարկում ենք դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնցով կարող եք հագեցնել ձեր օրը:

«Վրիժառուները»/The Avengers

 «Երկաթե մարդը»/Iron Man

«Շերլոք Հոլմս»/Sherlock Holmes

«Գոթիկա»/Gothika

«Անհաջողության մարտիկները»/Tropic Thunder

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE