Առանց շպարի․ Դիանա Մալենկոյի բնական կերպարը

21:36   4 ապրիլի, 2020

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու բնական կերպարում։ Հաղորդավարուհու լուսանկարն արվել է պատշամբում՝ գեղեցիկ երկնքի ֆոնին։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կցի նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ներկայացրել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում էր ճերմակ կարճաթեւ շապիկ, վարդագույն երանգի կիսաշրջազգեստ, նույն երանգի լայնեզր գլխարկ։ Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ 



© NEWS.am STYLE