Համարձակ հագուստ, սադրիչ կերպարանք․ Ջուսի նոր լուսանկարը

22:39   4 ապրիլի, 2020

Երգչուհի Ջուսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ բոդի, վերնաշապիկ։ Նա հավաքել է վարսերը եւ արտահայտիչ ու ընդգծված շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են գոտին ու երկարաճիտները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր վառ բաճկոնի հետ։ Նա արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE