Սոնա Ռուբենյանը էլեգանտ կերպարում

23:39   4 ապրիլի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է սեւ գույնի զգեստ։ Նրա վարսերը կոկիկ հավաքված են։ Նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ոճային պայուսակը։ Երգչուհու լուսանկարն արվել է Իտալիայում, ինչի մասին հայտնել է հենց ինքը։ Հրապարակմանը կից Սոնան կատարել է հետեւյալ գրառումը․ «Վենետիկի Սուրբ Ղազար կղզու այն գողտրիկ վայրը, որտեղ իր հանգիստն էր վայելում Ջորջ Բայրոնը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան ոճային հագուստ էր կրում՝ տաբատ, վերնազգեստ։ Նա սպորտային կոշիկներ էր նախընտրել, հավաքել մազերը։ «Կյանքը վերաիմաստավորելու ընթացք…»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE