Անսահման ոտքեր եւ անթերի ոճ. Մոնիկա Բելուչին կերպարանք է ընդունել ամսագրի համար (ֆոտո)

13:16   5 ապրիլի, 2020

Մոնիկա Բելուչին չի փորձում ավելի երիտասարդ երեւալ, քան կա, ինչի համար էլ հանդիսատեսը սիրում է նրան։ 

Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների գեղեցկուհին տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ոճին, կարողանում է ընդգծել արժանիքները եւ քողարկել թերությունները։ Սակայն, որտե՞ղ են դրանք։ Harper's Bazaar-ի ղազախական տարբերակի համար նոր ֆոտոշարքում դրանք կրկին չեն երեւում: Այո, եւ ի՞նչ կարող է թաքցնել կատարյալ Բելուչին:

Անթերի Մոնիկան ներկայացել է ուլտրակարճ հագուստով եւ հատակին հասնող մուշտակով: Բարձրակրունկներով նրա անվերջանալի ոտքերը կերպարն ավելի գայթակղիչ են դարձրել։ Կոկիկ հարդարված մազերը եւ պայծառ դիմահարդարումը, ինչպես միշտ համահունչ են եւ թեմայի մեջ։ Եվ չնայած նա պառկել է բազմոցին, լուսանկարում ոչ մի գրամ գռեհիկություն չկա:

Ընդ որում, պարբերականին տված հարցազրույցում աստղը հայտարարել է, որ բյութի-պրոցեդուրաների հետեւից չի ընկնում։  «Ամեն ինչ շատ պարզ է։  Երբեմն ես սիրում եմ զբաղվել պիլատեսով, լողալ լողավազանում։ Ինչ վերաբերում է դեմքին, ես պարզապես կրեմ եւ թեթեւ դիմահարդարում եմ անում», - պատմել է նա։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE