Կլորիկացած փորիկով Աննա Դովլաթյանը՝ ոճային կերպարում

11:42   5 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան կրում է սեւ-սպիտակ երանգի պուտավոր, ուսերը բաց, ոճային զգեստ։ Դերասանուհին արձակել է վարսերը եւ նուրբ շպար նախընտրել։ Նրա կողքին նաեւ իր շունիկն է։ Բալիկի սպասող Աննան հրապարակմանը կից ռուսերեն լեզվով գրել է․ «Տուկ, տուկ։ Ո՞վ է ապրում տնակում»։ «Փայլում եք», «Շատ սիրուն», «Գեղեցիկ», «Ամենասիրուն», «Որքան գեղեցկություն, որքան նրբաճաշակություն, որքան լույս, որքան նրբություն կա ձեր մեջ։ Ես պարզապես հիանում եմ ձեզնով», «Աննա, ինչքան ես նրբացել, ու ինչ սիրունա սազում նոր կազմվածքդ, կարեւորը առողջ բալիկ ունենաք», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան սեւ տաբատ էր կրում, ոճային, վանդակավոր վերարկու։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել,  կերպարն ամբողջացրել գլխարկով ու պայուսակով։



© NEWS.am STYLE