Ելենա Վարդանյանի գայթակղիչ կերպարը

13:44   5 ապրիլի, 2020

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի շիկահեր դերասանուհի Ելենա Վարդանյանն Instagram-ի իր էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, որոնք անմիջապես բարեհունչ մեկնաբանությունների միջոցով գնահատում են օգտատեր-երկրպագուները:

Այս անգամ կրքոտ գեղեցկուհի-դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ տեսքով։ Իր հրապարակած կադրում Ելենան կրում է մուգ բաց երանգի, վանդակավոր վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել է վարսերը եւ ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Սեր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին շքեղ տեսքով, որն, անկեղծ ասած, մեզ հիշեցրեց լեգենդան Մերիլին Մոնրոյին: Լուսանկարում նա երկարափեշ զգեստով էր ու արտահայտիչ կարմիր շրթներկով:

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE