«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով

12:38   5 ապրիլի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։ Նա կրում է վառ կանաչ երանգի լողազգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նա հավաքել է մազերը, առանց շպարի է։ Լիլիի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլի Սարգսյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի կաշվից կարճ զգեստ, որն էլ ընդգծել էր նրա սլացիկ մարմինը։ Նա հավաքել էր մազերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Սովորաբար ես չեմ կարոտում քեզ, բայց այսօր ես մահանում եմ քեզ տեսնելու ցանկությունից»։



© NEWS.am STYLE