Մայա Պողոսյանի լողափնյա կերպարը՝ Բալիից

14:39   5 ապրիլի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային, լողափնյա հմայիչ կերպարում։ Նա կրում է տոպ, երկար վարդագույն, թափանցիկ կիսաշրջազգեստ։ Նա արձակել է երկար ալիքավոր վարսերը։ Բալիում արված կադրում Մայան կանգնած է մեջքով։ Լուսանկարն արված է մայրամուտի գեղեցիկ ֆոնին։ Գեղեցկուհին կանգնած է ճոճանակի վրա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում էր սպիտակ երանգի, թեթեւ շապիկ, ջինսե կիսատաբատ, որն էլ առավել էր ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Մայան հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից գեղեցկուհի հայուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Եթե ձեր ներսում ամեն ինչ կարգին է, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE