Մարիամ Ալեքսանյանը՝ հմայիչ կերպարում

16:51   5 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու համյիչ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ շապիկ, պիջակ, լայնեզր գլխարկ։ Դերասանուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին։ «1/2. Հ.գ ես ինձ միշտ լուրջ եմ հավանում»,- հրապարակումն այսպես է մակագրված։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի վերարկու էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերը ու գեղեցիկ շպարված էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ոճային ու թրենդային պայուսակը, ժամացույցը։ «Ու ինչու ես եկել, չգիտեմ։ Ինչպես ուզել ես՝ էդպես էլ արել եմ։ Չկամ։ Բայց քանի եկել ես՝ ասա՝ ինձ կյանքից ջնջելով, ունեցածդ կորցնելով մի բան գտար, Ու, եթե գտար․․․ Գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր․․․Գնա…»,- մեկնաբանություններում մեջբերել էր նա։



© NEWS.am STYLE