Քնքուշ․ Անուշիկ Ալավերդյանի բնական կերպարը

17:36   5 ապրիլի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավեդրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա եւ ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է սպորտային հագուստ․ բաց երանգի շապիկ, ջինսե վերնաշապիկ։ Նա հավաքել է մազերի մի մասը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Մայան քնեց։ Անցա կինո նայելու»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ, սեւ-սպիտակ ժակետ։ Երիտասարդ մայրիկը սպիտակ երկարաճիտ կոշիկներ էր կրում, կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակով։ Նա արձակել էր մազերը եւ նուրբ շպարով էր։ «Մեր զբոսանքների, գարնանային, ուրախ լուսանկարների շարքերը սկսվեցին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE