«Ես կարոտում եմ իմ ամեն օրը»․ Մարինկա Խաչատրյանի մտորումներն ու նոր լուսանկարը

19:33   5 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ ու ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարինկան սեւ հանդերձանք․ տաբատ, շապիկ, կիսաերկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված են, գեղեցիկ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ «Ես կարոտում եմ իմ ամեն օրը, զբաղված առօրյաս, ինձ երջանկություն պարգեւող աշխատանքս, ես կարոտում եմ իմ ընկերներին... քաղաքի եռուզեռն ու խառնաշփոթն էլ եմ կարոտում.... Համբերություն մեզ....», - հրապարակմանը կից գրել է Մարինկան։

Ավելի վաղ Մարինկան պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը նշել էր, որ Մարինկան ու նրա սիրելին շատ գեղեցիկ զույգ են եւ նրանց երջանկություն էր մաղթել։ Դերասանուհին շնորհակալություն էր հայտնել եւ լուսանկար տեղադրել սիրելիի հետ, որում նրանք մեղմ գրկախառնված էին։ Մարինկան հմայիչ կերպարում էր եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։



© NEWS.am STYLE