«Բայց ասեք, թե որքան քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար»․ Լուսինե Թովմասյանի ժպիտ պարգեւող հրապարակումը

23:24   5 ապրիլի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր՝ ժպիտ պարգեւող լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում Լուսինեն գարնանային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ ջինսե տաբատ, նույն երանգի բլուզ եւ ժիլետ։ Գեղեցկուհին հավաքել է վարսերը։ Գարնանային առօրյա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կցի գեղեցկուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Բայց ասեք, թե որքան քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար։ Իսկ ի՞նչ է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար.....»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն դեղին հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Քեզ այդքան գեղեցկություն որտեղի՞ց»,- մեկնաբանություններում գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE