Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը

22:36   5 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է «բանտարկյալի» կերպարում։ Կադրում դերասանը դեմքի խեղճ արտահայտությամբ է, ձեռքերով բռնել է ճաղերից։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Ռուբինյանց փողոցի բանտարկյալը»։ Գրառումը Մկրտիչ Արզումանյանի հետեւորդների մոտ ժպիտ ու ծիծաղ է առաջացրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր ձմեռային հանդերձանքով։ Կադրում դերասանը կրում էր տաք, ձմեռային գլխարկ, շարֆ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Պառվաուլեր is coming»։ Դերասանի ակտիվ հետեւորդներն ու երկրպագուները շտապել էին հումորային մեկնաբանություններ կատարել։

Լուսանկարները՝ @517design-ի եւ @nar_graphic_design-ի



© NEWS.am STYLE