Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին հանդուգն կեղծամ է կրել (ֆոտո)

11:30   6 ապրիլի, 2020

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Բլեք Չայնան` Քիմ Քարդաշյանի եղբոր՝ Ռոբի նախկին սիրելին,  Instagram-ում հերթական վառ լուսանկարն է հրապարակել։ Նա լուսանկարվել է սպիտակ կարճ տոպով, մազերը ներկված են վառ կարմիր գույնով, կամ էլ նա որոշել է հանդուգն կեղծամ կրել, ինչն առավել հավանական է։

«Խնդիրը երբեք այսքան լավ տեսք չի ունեցել»,- գրել է Բելք Չայնան։ Երկրպագուները հիացել են աստղի նոր կերպարով։ Շատերն ընդգծել են, որ նրան շատ է սազում այս գույնը, իսկ որոշները նրա կերպարը համեմատել են նրա հետ, թե ինչ տեսք ունի ամերիկացի յուրաքանչյուր աղջկա երազանքը։

«Պաշտում եմ այս կարմիրը», «միայն նայեք այս մազերին», «եթե սա խնդիր է, ես միանում եմ», «սիրում եմ քեզ, գեղեցկուհի», «այս լուսանկարում Բարբիի տեսք ունես», «թագուհի»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE