«Տարվա ամուսնալուծություն» անվանակարգ. Ջիգանը կրկին կլինիկայում է հայտնվել, իսկ Սամոլյովան փրկություն է որոնում հոգեբանի մոտ

13:29   6 ապրիլի, 2020

Ջիգանը դադարել է կապի դուրս գալ երկրպագուների հետ, իսկ նրա գործընկերը հայտարարում է, որ նա հիվանդանոցում է։ Հիշեցնենք՝ 34-ամյա ռեփերը կորել է տեսադաշտից , երբ նրա կինը՝ Օքասնա Սամոյլովան, մի քանի օր առաջ հանրային կերպով հայտարարել է ամուսնալուծության մասին։

Նա իր որոշումը բացատրել է ամուսնու բազմաթիվ դավաճանություններով եւ թմրամիջոցներով տարվածությամբ։ Կատարողի որոշ երկրպագուներ եզրահանգում են արել, որ Ջիգանը, ինչպես նաեւ ավելի վաղ, հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Այդ վարկածը հաստատել է ռեփեր Գուֆը։ Նա պնդում է, որ Ջիգանն այժմ «հիվանդանոցում» է։

Սամոյլովան էլ որոշել է փակել Iamspecial հագուստի խանութը եւ հայտնել, որ ամուսնալուծության եւ մյուս ապրումների պատճառով ստիպված է եղել հոգեբանի դիմել։ Դեռ փետրվարի ավարտին 31-ամյա Օքսանա Սամոյլովայի եւ ռեփեր Ջիգանի կյանքն իդեալական էր թվում։ Ընտանիքում, ուր արդեն երեք աղջիկ է մեծանում, լույս աշխարհ է եկել երկար սպասված տղան, որին տվել են Դավիդ անունը։

Աղբյուրը՝ Uznayvse.ru



© NEWS.am STYLE