Անկեղծ զգեստ, գեղեցիկ կազմվածք. Իջինի լուսանկարը

10:57   6 ապրիլի, 2020

Ռուասատանաբնակ երգչուհի Իջինը պատասխանել է հետեւորդների հարցերին։

Instagram-ում հետեւորդներից մեկը հմայիչ երգչուհուց հետաքրքրվել է, թե որն է նրա ամենասիրելի զգեստը, ինչին ի պատասխան Իջինը գրավիչ լուսանկար է հրապարակել։ Կադրում Իջինն անկեղծ ու շքեղ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերը, վառ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր ու մատանիներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին վառ ու գրավիչ կերպարում էր։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որն առաձնանում էր խորը լանջաբացվածքով։ Երգչուհին նախապատվություն էր տվել կարմիր բարձրակրունկներին ու նույն գույնի վզնոցին։ «Խոհանոցային կերպար»,- հրապարակումը կատակով մակագրել էր Իջինը։ «Հիանում եմ քո կանացիությամբ», «քո գեղեցկությունը սահմաններ չունի»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE