Լիլիթ Բասյանի ու որդու ջերմ գրկախառնությունը

11:51   6 ապրիլի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լիլիթը լուսանկարը չի մեկնաբանել, նա սեւ շապիկ է կրում, արձակել է մազերն ու նուրբ շպարով է։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի #Beauty Life խորագրի շրջանակում սննդաբան Լիլիթ Բասյանը  խորհուրդներ էր տվել, թե ինչպես ճիշտ սնվել եւ ազատվել ավելորդ քաշից կարանտինի օրերին։



© NEWS.am STYLE