«Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին

15:39   6 ապրիլի, 2020

Ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը (Գուֆը) կրկին խնդիրներ ունի։ Վերջերս նա հայտնվել էր հերթական աղմկոտ սկանդալում, ինչից հետո վերականգման համար հիվանդանոց էր ընկել։ Գուֆն աղմկոտ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Կոմունարկայում է հայտնվել Այզայի պատճառով։ Հիմա էլ ռեփերը նրան մեղադրում է նրանում, որ որդին իրեն լուրջ չի ընդունում։ Ալեքսեյը հրապարակել է երեխայի հետ խոսակցության մի հատված։ Դրանում երեւում է, որ 9-ամյա տղային հայտնի է Դոլմատովի՝ արգելված իրերի հետ կապված խնդիրի մասին։

Сын Гуфа не хочет общаться с ним

«Շփումը Սեմի հետ… Շնորհակալություն Այզա»,- կադրը մակագրել է Գուֆը։ Նրա նախկին կինը չի լռել. «Դու ավելի վատն ես անում միայն քո տղային, խնայիր նրա նյարդերը։ Նա մեծացել է ու տեսնում է ամեն ինչ։ Ես ամբողջ կյանքում քեզ պաշտպանում եմ ե՛ւ Սեմի, ե՛ւ մյուսների առաջ։ Հաջողություն քեզ։ Հույս ունեմ՝ վստահ ես նրանում, ինչ անում ես»։

Айза Анохина и Гуф с сыном Сами

Օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։ Նրաննց մի մասը Ալեքսեյի կողմն է բռնել, մյուսները կարծել են, որ նա ընտանեկան խնդիրները չպետք է հանրության սեփականություն դարձներ։ Բացի այդ՝ շատերն են համաձայնել Այզայի հետ, որ Սեմն արդեն մեծ է եւ կարող է ցանկացած պահի համացանցում տեսնել այն, ինչ անում է նրա սկանդալային հայրը։



© NEWS.am STYLE