Արխիվային կադրեր. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարն Իտալիայից

18:19   6 ապրիլի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն արխիվային լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են Իտալիայում՝ Հռոմում։ Երգչուհին մուգ գույնի տաբատ է կրում, մուշտակ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, փոքրիկ պայուսակ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրում Հռիփսիմեն կրում էր սեւ-սպիտակ երանգների համադրությամբ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված վարսերն ու համահունչ շպար ընտրել։ Բեմական կերպարն ամբողջացնում էին ոճային ու նորաձեւ բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երկրպագուները բազում մաղթանքներ ու հաճոյախոսություններ էին հղել նրան։



© NEWS.am STYLE